Ժողովուրդ.Լավագույն ընտրակեղծարարներին խոշոր պարգեվ են բաժանել Փարվանա-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս օրերին ՀՀԿ Երևանի տարածքային կառույցների անդամները հերթով հավաքվում են տարբեր ռեստորաններում` հիմնականում “Փարվանա”-ում նշելու ավագանու ընտրություններում ՀՀԿ հաղթանակը: Ավելին, ինչպես փոխանցում են “Ժողովուրդ”-ի աղբյուրները, բացի ճոխ հյուրասիրությունից, ՀՀԿ-ականները նաև խրախուսանքի են արժանանում: Պարզվում է` ընտրատեղամասերում ամենաբարձր ցուցանիշներ գրանցած հանրապետականները արժանացել են ընդհուպ մինչև 20-25 հազար ԱՄՆ դոլար պարգևի: Այս առիթով մեկնաբանությունների համար “Ժողովուրդ”-ը դիմել է Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին, որը, սակայն, հերքել է այդ լուրերը. “Սխալ ինֆորմացիա է: Ես չեմ տիրապետում նման լուրերի”: Բայց իրականում պարգևներ ստացողներ կան:

Շարունակությունը՝  ” Ժողովուրդ ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս