ՀՀ ոստիկանապետը հրամաններ է ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ մայիսի 16-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Ոստիկանության գնդապետ Սեյրան Մարտիրոսյանը ազատվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնից և Վ. Գասպարյանի հրամանով նշանակվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետ: 
Հիշեցնենք, որ Նաիրիի նախկին ոստիկանապետ Կորյուն Հարությունյանին ոստիկանները հայտնաբերել էին Հրազդանի վարչական շրջանում գտնվող ծնողների գերեզմանի հարևանությամբ կայնված իր ծառայողական ավտոմեքենայում՝ գլխի մասում հրազենային վնասվածքով մահացած վիճակում: 




Լրահոս