Հայաստանը Եվրատեսիլ-2013-ի եզրափակչում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շվեդիայի Մալմո քաղաքում՝ Malmo Arena-ում, կայացավ “Եվրատեսիլ – 2013”-ի երկրորդ կիսաեզրափակիչը, և Հայաստանը ներկայացնող՝ 11-րդ համարի ներքո մեր մասնակից “Դորիանս” խումբը՝ Գոռ Սուջյանի մենակատարմամբ հանդես եկավ Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիի Lonely Planet երգով:  
“Դորիանս” խումբը հաղթահարեց կիսաեզրափակիչ փուլը՝ անցնելով եզրափակիչ:
17 մասնակիցներից հաջորդ փուլ անցան ևս 9-ը՝ Հունգարիա, Ադրբեջան, Վրաստան, Ռումինիա, Նորվեգիա, Իսլանդիա, Ֆինլանդիա, Մալթա, Հունաստան։
Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին։ 




Լրահոս