Արարատում պայթյունի հետեվանքով տունը մասնակի փլուզվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 01.44-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 12-րդ փողոցի թիվ 10 տանը տեղի է ունեցել պայթյուն, որն ուղեկցվել է փլուզումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ, ինչից տեղի է ունեցել շենքի կոնստրուկցիոն տարրերի մասնակի փլուզում:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ննջասենյակում այրվել է մահճակալի թիկնակը` 0,5 քմ, փլուզվել են տան միջնապատերը` 35 քմ:




Լրահոս