Հրդեհվել է Հայկոպ բազայի շենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 17-ին, ժամը 00.50-ին, ՀՀ ԱԻՆ Արտաշատի ՀՓՋ-ից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արտաշատ քաղաքի նախկին “Հայկոպ” բազայի շենքն այրվում է:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, անհայտ պայմաններում այրվել է Արտաշատ քաղաքի վարչական տարածքում գտնվող նախկին “Հայկոպ” բազայի վարչական շենքի 2-րդ հարկը և տանիքը: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 02.53-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով: Հրդեհային տեսչության կողմից կատարվում է հետաքննություն:




Լրահոս