Թալինի դաշտում կորած 55-ամյա կնոջը գտել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Թալինի դաշտում” կորած 55-ամյա կնոջը գտել են: Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 17-ին, ժամը 00.07-ին ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի “Թալինի դաշտ” կոչվող հանդամասում կորել է քաղաքացի. 55-ամյա Քնար Կ.-ն, ով դուրս է եկել տնից ժամը 18.00-ի սահմաններում` դաշտ գնալու պատրվակով եւ չի վերադարձել, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 03.00-ին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել էին անբարենպաստ եղանակի պատճառով եւ վերսկսվել ժամը 05.30-ին:
Այսօր առավոտյան ժամը 09.00-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.00-ի սահմաններում կորած քաղաքացին վերջինիս հարազատների կողմից հայտնաբերվել է Աշնակ գյուղում ողջ եւ անվնաս:




Լրահոս