Քրեական գործն ուղարկվեց դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է Ղ. Մկրտչյանի կողմից մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2013թ. մայիսի 5-ին` Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների օրը, Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ Ղ. Մկրտչյանը, Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով, գնացել է թիվ 11/32 ընտրատեղամաս, որտեղ փորձել է քվեարկել մեկից ավելի անգամ:
Նրա մոտ հայտնաբերվել է 2 ծրար, որոնցից յուրաքանչյուրի մեջ եղել է քվեարկված 1-ական քվեաթերթիկ։
Wստիկանության Շենգավիթի բաժնում հարուցված քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա Ղ. Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:




Լրահոս