Տարիքի հետ մարդ ստանում է այն դեմքը, որին արժանացել է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիտարկենք մարդու կյանքը ֆիզիկայի տեսանկյունից, դիտարկենք այն ուժերը, որոնք ազդում են տղամարդկանց և կանանց վրա և ուղղորդում նրանց, ինչպես նաև մտածենք, որ մարդ կարող է հակազդել այդ ուժերին:

Չենք խոսի կոնկրետ ձեր մասին, այլ ինչ-որ աբստրակտ մարդու մասին: Մենք հավատում ենք, որ դուք երբեք չեք գողացել ծեր ծնողներից և զբաղվել եք սեքսով միայն սիրելով:

Պայմանականորեն առանձնացնենք կյանքը 7-ական տարիների.

0-7 տարեկան

Ձեր բախտը բերել է: Դուք մարդ եք ծնվել: Երկրի վրա բոլոր էակներից դուք ամենազորեղն եք: Մկան համար դուք Աստված եք: Մեկ օր ապրող թիթեռի համար դուք անմահ եք:

Առաջին 3 տարում մարդն իմանում է 80%-ն այն ամենից, որի մասին տեղեկանում է իր ողջ կյանքի ընթացքում: Նա սկսում է տեսնել և լսել, սողալ, քայլել և վազել, փորձել և համտեսել, խոսել և հասկանալ:

1

Ճգնաժամը հետևում է ճգնաժամին: Կամ բացահայտումը՝ բացահայտումին: Նա հասկանում է, որ նա միակ թանկ էակը չէ այս աշխարհում: Նա հասկանում է, որ կարելի է նաև սուտը ասել: Եվ որ շատերն են ստում:

Մարդը բախվում է չարի հետ: Հնարավոր է, որ նա բախվում է մահվան հետ: Դա կարող է լինել սիրելի տատիկի մահը կամ փողոցում գտնված թռչնակի: Առաջանում է առաջին միտքը, որ բոլոր նրանք, ովքեր նրան շրջապատում են, կմահանան: Բոլորը, բացի իրենից:

7-14 տարեկան

Երեխան արագ է զարգանում: Եվ նա մշտապես փորձում է ընդլայնել իր ազդեցության գոտին: Նա արդեն կարողանում է ղեկավարել իր ծնողներին: Եվ ծնողական ազդեցությունը սկսում է աստիճանաբար նվազել: Երեխան արդեն ընկերներ ունի: Հոր դերը մեկ այլ անդամ է զբաղեցնում: Հեռուստացույցը:

Երեխաներն ավելի հաճախ կրկնօրինակում են իրենց ծնողներին, քան լսում նրանց: Բավական է, որ հայրը հարվածի մորը:

Երեխան սխալներ է գործում: Լավագույնը, որը կարող են նրա ծնողները սովորեցնել նրան՝ սխալներ գործելուց չվախենալն է և դրանք ճիշտ լուծելու կարողությունը:

2

Էական չէ, թե ինչպես է դա տեղի ունենում. սեքսի մասին պատմում են ճշմարտությունը ծնողները թե փողոցի տղաները, երեխան հասկանում է, որ բոլոր մարդիկ բեղմնավորվում են և ծնվում: Բոլորը: Եվ երեխան սկսում է ուսումնասիրել իր մարմինը: Հասկանալի է դառնում, ինչի համար են պետք աղջիկները:

Երեխայի մոտ 2 ուժ է պայքարում՝ ավանդույթի պահպանման ուժն ու փլուզման ուժը: Դրանցից որը կհաղթի, մեծ հաշվով կախված է նրա շրջապատից:

Երեխան դադարում է երեխա լինել և մարդ է դառնում:  Այս տարիքում նրանք առավել խոցելի են:

14-21 տարեկան

Առաջին սեքսը: Ինչպե՞ս: Նախկինում այս տարիքի երիտասարդներին տանում էին հասարակաց տներ: Որպեսզի տարբերեին տանչանքը՝ սիրուց:

Երեբմն անվճռականությանը դրդում է շրջապատը: Ինչպե՞ս: Դու դեռևս՝ չէ՞: Իսկ միգուցե դու միասեռակա՞ն ես:

Երբեմն սեքսը վերածվում է սպորտային մրցումների՝ ով ավելի շատ: Եվ եթե նա չի ադապտացվում շրջակա աշխարհին կամ չի ցանկանում, սկսում են հաճախել ինքնասպանության մասին մտքերը:

3

21-28 տարեկան

Մարդու կյանքն աստիճանաբար վերակառուցվում է: Նա ավարտում է ինստիտուտը կամ սկսում աշխատել: Ավելի շատ ազատ ժամանակ է առաջանում, և նա սկսում է մտածել նրան շրջապատող աշխարհի մասին:

Մեզանից յուրաքանչյուրը միայնակ է այս աշխարհում: Մենք կիսվում են մեր սրտի ամենաթաքուն մտքերով ուրիշների հետ, սակայն նրանք չգիտեն՝ ինչպես ընդունել դրանք, և այդ իսկ պատճառով մենք միայնակ ենք՝ մեր կողակիցների կողքին:

Մարդը սկսում է ուսուցիչ փնտրել: Բուդդայականները կարծում են, որ երբ աշակերտն արդեն պատրաստ է, ուսուցիչը կհայտնվի: Մարդը սկսում է կրոն ուսումնասիրել: Սկսվում է ինքնուրույն կյանքը:

Սեքսը դառնում է դեղամիջոց՝ ձանձրույթի դեմ: Միայնակ մնալու և կողակցին կորցնելու վախերը դրդում են կնոջը երեխա ունենալու մտքին: Կինը, ով կարծում է, որ երեխան կլուծի բոլոր խնդիրները, սխալվում է: Կա մի հիանալի կանոն՝ պետք է երեխա ունենալ այն տղամարդուց, ում, դուք կցանկանայիք, որ երեխան նման լիներ:

28-35 տարեկան

Դեռևս 19-րդ դարում Եվրոպայում կյանքի միջին տևողությունը կազմում էր մոտ 30 տարի (բարձր մանկական մահացություն, հաճախակի պատերազմներ և համաճարակներ): Դուք վստահ կարող եք ասել, որ երկրորդ կյանք եք սկսում:

4

Կարելի է մեկ րոպե կանգ առնել և որոշակի հետևություններ անել: Դուք չեք դարձել այն, ինչ երազում էիք մանկության տարիներին՝ տիեզերագնաց, կիթառիստ, գիտնական, նախագահ, գրող: Ճիշտ ժամանակն է նոր երազանք ստեղծել:

Հատկապես այս տարիքում կանայք հիասքանչ են: Նրանք արդեն կարողանում են ամեն ինչ և ոչնչից չեն վախենում: Մարդը սկսում է իրագործել իր երևակայությունը:

Նա բռնում է իրեն այն մտքի վրա, որ նմանվել է ծնողներին: Եվ երեխաներին ասում է այն ամենն, ինչ իր ծնողները ժամանակին իրեն էին ասում: Եվ նույնիսկ նույն տոնայնությամբ:

Հիանալի շրջան է հաջողությունների հասնելու համար:

35-42 տարեկան

Ախմատովան ասում էր, որ տարիքի հետ մարդը ստանում է այն դեմքը, որին նա արժանացել է: Եթե մարդը չմահավան է եղել, այդ մասին կվկայեն նրա բերանի մոտ կնճիռները, իսկ եթե մարդ ավելի շատ է ծիծաղացել՝ այս մասին կպատմեն նրա աչքերի մոտ կնճիռները:

5

Նա սկսում է կորցնել իր հարազատներին, իր ընկերներին: Մահը մոտենում է:

Մեծանում են երեխաները: Տղամարդը, որպեսզի միայնակ չմնա, շուն է ձեռքբերում: Կինը, որպեսզի լրացնի դատարկությունը, խնդրում է աղջկան թոռներ պարգևել իրեն:

Մարդը սկսում է վախենալ ծերանալուց:

42-49 տարեկան

Մարդու համար ոսկե դարաշրջան է սկսվում: Նա պրակտիկորեն դադարում է վախենալ: Ամեն դեպքում՝ իր համար: Մահվան մասին միտքը նրան համարձակություն է տալիս: Նա մենակ կարող է դուրս գալ ամբոխի դեմ: Նա նաև գիտակցում է, որ առջևում շատ քիչ է մնացել:

Փոքր բաներից ուրախանալու հնարավորություն է ունենում:

6

Իրենց տարիքը ընդունելու համարձակություն ունեցող կանայք հիասքանչ են:

Մարդը սկսում է ուղղել իր սխալները: Եվ վերականգնել արդարությունը: Նա սկսում է ավելի շատ օգնել մարդկանց, խորհուրդներ տալ:

49-56 տարեկան

Առավոտյան ցանկություն չի լինում նայել հայելու մեջ:

Մեծ անհամապատասխանություն է առաջանում. ինչպիսին է իրեն տեսնում մարդը և քանի տարեկան է իրեն զգում: Այս տարիքում նա խոցելի է, քան երբևէ: Աշխարհն, ինչպես և մանկության տարիներին, մեծ է դառնում: Առավել դժվար է բարձրանալ աստիճաններով, ինչպես մանուկ ժամանակ:

7

Մարդը հաճախ է հիշում իր անցյալը:

Ամենաբարդը՝ չսկսել խղճալ ինքդ քեզ: Իհարկե, հեշտ է կարծել, որ աշխարհն անարդար է քո հանդեպ: Սակայն եղել են արժանավայել մարդիկ, ում հետ կյանքն առավել կոպիտ խաղ է խաղացել:

Մեծ արվեստ է՝ ծերանալ արժանավայել:




Լրահոս