3 մեքենա իրար են բախվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ժամը 11.59-ին, ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին (“Զորաց քարեր” կոչվող հատվածից 10 կմ դեպի Գորիս) 2 ավտոմեքենա շրջվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ տեղացած կարկուտի և վատ տեսանելիության պատճառով բախվել են “Մերսեդես” մակնիշի 18 UO 181, “Մերսեդես” մակնիշի 33 SD 031 և “Գազ-24” մակնիշի 19 LO 989 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով “Մերսեդես”-ի վարորդը` 1988 թ. ծնված Գ. Էլբակյանը, տեղափոխվել է Գորիս քաղաքի բժշկական կենտրոն:




Լրահոս