Փլուզում Գեղարքունիքի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 17-ին, ժամը 09.55-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղում փլուզվել է Ա. Աղասանյանին պատկանող տունը: Դեպքի վայր է մեկնել Ճամբարակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:Տեղում պարզվել է, որ երկարատև անձրևների հետևանքով մասնակի փլուզվել է Ա. Աղասանյանին պատկանող մեկ հարկանի հողաշեն տունը (4.9 x 5.8 մ): Դեպքի մասին տեղյակ են պահվել Գեղարքունիքի մարզպետն ու Աղբերքի գյուղապետը:




Լրահոս