Վթար` Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհին. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 10-ին, ժամը 15.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 109-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին` Նորավանքի խաչմերուկում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 SV 897 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ՝ 1984 թ. ծնված Ա. Մ.-ը, 1984 թ. ծնված Ա. Մ.-ը, 2005 թ. ծնված Ա. Ն.-ը, 2013 թ. ծնված Է. Ն.-ը և 1947 թ. ծնված Լ. Դ.-ը հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս