
«Կորինտիանս»-ի բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոն մոտ է Անգլիա տեղափոխությանը, հայտնում է Sport Italia-ն:
Նշվում է, որ «Լիվերպուլ»-ը համաձայնության է եկել բրազիլական ակումբի հետ 26-ամյա հարձակվողի տրանսֆերի հարցում, որի դիմաց 15 մլն եվրո պետք է վճարի: Նշենք, որ Պատոյի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յուանյթեդ»-ը, «Չելսի»-ն և «Տոտենհեմ»-ը: