ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իր հարազատ կուսակից Վարդան Օսկանյանին հակառակ, կորոշի՝ իր կուսակցությունն ընդդիմություն է, թե այլընտրանք, կուսակցության շատ կարկառուն ներկայացուցիչներ կամաց-կամաց լքում են ԲՀԿ-ն: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հրազդան քաղաքի տարածքային կառույցի հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանը դուրս է եկել ԲՀԿ-ից: Թե ինչու, մեզ չհաջողվեց պարզել: Մ. Հարությունյանը միայն հաստատեց մեր տեղեկությունը՝ որեւէ կերպ չցանկանալով մեկնաբանել կուսակցությունից հեռանալու պատճառները: «Ժողովուրդ»-ն առաջիկայում կփորձի մանրամասներ ներկայացնել նախկին պատգամավորի՝ կուսակցությունից դուրս գալու պատճառների մասին: Հիշեցնենք, որ Մ. Հարությունյանը ԵԿՄ վարչության անդամ է:




Լրահոս