Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան միշտ հանգիստ է գործել Ռուսաստանի հետ կոնֆլիկտում, փոխանցում է Reuters-ը:
Իր ելույթի ընթացքում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Մոսկվան պետք է որոշումներ կայացնի նույն կերպ:
Ավելի վաղ Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ թուրքական իշխանությունները նյութեր են պատրաստում, որպեսզի բողոք ուղարկեն Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ Ռուսաստանի կողմից տնտեսական պատժամիջոցների սահմանման հետ կապված:
Ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից հետո ՌԴ նախագահը հրամանագիր էր ստորագրել՝ Թուրքիայի դեմ հատուկ տնտեսական միջոցների սահմանման մասին, որով դադարեցվում է Թուրքիայից մթերքների ներկրումն ու արգելվում է աշխատել Թուրքիայի քաղաքացիներին ՌԴ տարածքում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան