Ինչպես պաշտպանվել «խոզի գրիպից». հիվանդության ախտանշանները, կանխարգելումն ու բուժումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոզի գրիպի (H1N1) տարածումը խուճապ է առաջացրել ողջ աշխարհում, այն դեպքում, երբ իրականում խոզի գրիպն այնքան էլ վտանգավոր չէ, որքան սովորական գրիպը: Դրա հետևանքով մահացության թիվը նույնիսկ քիչ է, քան սովորական գրիպի դեպքում:

Խոզի գրիպի ախտանշանները 

Ախտանշանները նման են սովորական գրիպի ախտանշաններին՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, մկանային ցավ, հոդացավ, գլխացավ, թուլություն, սարսուռ: Որոշ հիվանդների մոտ նաև՝ սրտխառնոց և ստամոքսի խանգարում:

Ախտանշաններն ի հայտ են գալիս վիրուսակիր հիվանդի հետ շփումից 3-5 օրվա ընթացքում և չեն անցնում 8 օրվա ընթացքում:

Խոզի_գրիպի_նախանշանները

Ովքե՞ր են գտնվում ռիսկի խմբում

2

– սրտի քրոնիկական հիվանդություն ունեցողները, թոքերի, երիկամների, լյարդի հիվանդություն ունեցողները, շաքարախտով հիվանդները

– քաղցկեղով հիվանդները

– ճարպակալմամբ տառապողները

– հղիները

– երեխաները

– ծերերը

– առողջապահության աշխատակիցները

– նեյրոմկանային հիվանդություն և նեյրոդեգեներացիա ունեցող հիվանդները

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ շտապ բուժօգնություն ցուցաբերել 

Մարդիկ, ովքեր գտնվում են ռիսկի խմբում և չեն տառապում ծանր հիվանդություններով, կարող են հատուկ բուժօգնություն չանցնել և բուժվել տանը: 

Շտապ բուժօգնություն պետք է ցուցաբերել ռիսկի խմբում գտնվողներին:

1

Երեխաների դեպքում ևս պետք է շտապ բժշկի դիմել հետևյալ ախտանշաններից գոնե մեկի հայտնաբերման դեպքում.

– արագացված շնչառություն

– մաշկի կապույտ երանգ

– երեխան ջուր կամ այլ հեղուկներ չի խմում

– սրտխառնոց

Ինչպես պաշտպանվել խոզի գրիպից, եթե ընտանիքի անդամները վարակվել են. կանխարգելման միջոցները

Խոզի գրիպով վարակվածը չպետք է շփվի երեխաների հետ: Ցանկալի է, որպեսզի մեծերից մեկը խնամի հիվանդին: Ռիսկի խմբում գտնվողները պետք է խուսափեն հիվանդի հետ շփումից: Այլ տարբերակ չկա. հիվանդը պետք է դիմակ կրի:

coughingman

Հիվանդը պետք է որքան հնարավոր է հեռու գտնվի իր ընտանիքի անդամներից:

Արդյունավե՞տ է արդյոք դիմակի կրումը

Այս հարցում տարբեր կարծիքներ կան:

288795

Մասնագետները պնդում են, որ դիմակի կրումն օգտակար է հետևյալ դեպքերում.

– հիվանդին այցելության ժամանակ

– հիվանդանոցներում, մարդաշատ վայրերում, վատ օդափոխվող տարածքներում գտնվելու ժամանակ

Ինչպե՞ս լվանալ հիվանդի հագուստը

Անհրաժեշտ է ախտահանել հագուստի մակերեսը, որը գտնվում է հիվանդի մահճակալի մոտ, ինչպես նաև զուգարանը և այն իրերը, որոնց դիպչել է հիվանդը: Անհրաժեշտություն չկա առանձին լվանալ հիվանդի հագուստն ու անկողինը:

Լվանալուց հետո անհրաժեշտ է անմիջապես լվանալ ձեռքերը:

Ինչպե՞ս վարվել վարակի ժամանակ 

Խուսափեք անծանոթ մարդկանց հետ համբույրներից, գրկախառնություններից և ձեռքսեղմումներից: Դիմակ կրե’ք և լվացե’ք ձեռքերը օճառով:

h1n1_influenza_061215

Ամենագլխավորը՝ խուճապի չմատնվել: Շատ դեպքերում խոզի գրիպը, ինչպես և գրիպի այլ տեսակներ, անցնում են առանց բարդացումների և վտանգ չեն ներկայացնում կյանքի համար:




Լրահոս