Պուտինը Թուրքիայի գործողությունները ստորացուցիչ է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի համար ստորացուցիչ էր այն, որ վերջինս դիմեց ՆԱՏՕ-ին՝ փոխարենը պարզաբանում տար Ռուսաստանին՝ կապված Սու-24-ի կործանման հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանական Bild-ի հետ հարցազրույցում. փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ռազմական հանցանքի հետ կապված՝ Ռուսաստանին պարզաբանում տալու փոխարեն՝ Թուրքիայի ղեկավարությունը դիմեց ՆԱՏՕ-ին, ինչը Թուրքիայի համար ստորացուցիչ է»,-ասել է Պուտինը:

Նա նաև ընդգծել է, որ խնդիրները, որոնք առաջացել են ռուս-թուրքական հարաբերություններում, կապված չեն ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հետ: «ՆԱՏՕ-ն պետք է պաշտպանի իր անդամներին հարձակումներից, սակայն ոչ ոք Թուրքիայի վրա հարձակում չի գործել»,-հավելել է ՌԴ նախագահը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս