Գյումրու քաղաքապետն այցելեց մի շարք թանգարաններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր այցելեց Գյումրու մի շարք թանգարաններ և շնորհավորեց ոլորտի աշխատողներին տոնի կապակցությամբ, ինչպես նաև մասնակցեց տոնական միջոցառումների:
Այցերի ընթացքում քաղաքապետը նշեց, որ Գյումրին կարող է հպարտանալ իր թանգարաններով և առհասարակ իր մշակույթային ժառանգությամբ: Սամվել Բալասանյանը նաև մատնանշեց որոշ թանգարանների շենքային անբավարար պայմանները և պատասխանատուների հետ խոսեց ոլորտում առկա խնդիրների մասին: Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառումները Գյումրիում կշարունակվեն մինչև ուշ երեկո: 




Լրահոս