Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի էթիկայի հարցերով հանձնաժողովը ցանկանում է վերանայել Ժոզեֆ Բլատերի և Միշել Պլատինիի հանդեպ կիրառած պատժամիջոցները. հայտնում է The Telegraph-ը:
Դեկտեմբերի 21-ին ՖԻՖԱ-ի էթիկայի հարցերով արբիտրաժային դատարանը որոշում էր կայացրել Բլատերին և Պլատինիին 8 տարով հեռացնել ֆուտբոլից` փողերի լվացման մեղադրանքով, սակայն չինովնիկները վստահեցրել էին, որ մեղավոր չեն:
Սակայն էթիկայի հարցերով կոմիտեն գտնում է, որ 8 տարով հեռացումը շատ քիչ է, և խորհուրդ է տվել նրանց ֆուտբոլից հեռացնել ցմահ: