Հայ գեղասահորդների հաջող մրցելույթները` Տորունի միջազգային ավանդական մրցաշարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ գեղասահորդները մրցանակներով են վերադարձել լեհական Տորուն քաղաքում կայացած Mentor Nestlé Nesquik Torun Cup-2016 միջազգային ավանդական գավաթի խաղարկությունից, որտեղ մեր 2 մենասահորդները՝ Սլավիկ Հայրապետյանը (Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Սամվել Հայրապետյան) և Անաստասիա Գալուստյանը (Հայաստանի գեղասահքի ֆեդերացիա, անձնական մարզիչ՝ Գեորգի Գալուստյան), զբաղեցրել են 2-րդ հորիզոնականը:

Լեհաստանի Տորուն քաղաքի “TorTor Ice Arena” մարզապալատում 2016 թվականի հունվարի 6-10–ը անցկացված մրցաշարին մասնակցել են 14 երկրների 19 գեղասահորդուհիներ և 7 երկրների 9 գեղասահորդներ:

Նշենք, որ Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալուստյանը Հայաստանը կներկայացնեն նաև հունվարի 25-31-ը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք մեծահասակների գեղասահքի 2016 թվականի Եվրոպայի առաջնությանը:




Լրահոս