Զեյթունում տեղի ունեցած սպանությունը բազմաթիվ հարցերի տեղիք է տվել. ո՞վ է կասկածվող առեղծվածային կինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Քանաքեռ-Զեյթունում 59-ամյա Աշոտ Օվոյանի առեղծվածային մահվան դեպքը բազմաթիվ հարցերի տեղիք է տվել: Լրատվամիջոցներում տարածված լուրերի համաձայն՝ նրան սպանելու մեջ կասկածվում է մի կին, ում Օվոյանը որոշ ժամանակ առաջ իր տանն ապաստան էր տվեր:

Եվ հենց տնվորների հետ էլ ծագած վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ: Սակայն, ըստ տեղեկությունների, դեպքը տեղի է ունեցել հունվարի 8-ին, իսկ տղամարդու՝ կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով դին հայտնաբերվել է երեկ:

ArmLur.am-ին զոհի դասընկերը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, ասաց, թե կատարվածը բոլորի համար առեղծված է, քանի որ, մեր զրուցակցի խոսքով, Օվոյանը թշնամիներ չուներ. «Մայրն ու եղբայրը տարիներ առաջ են մահացել, նա միայնակ էր ապրում: Ոչ մեկին իր տունը վարձով չէր տվել: Վերջին տարիներին շինարարությամբ էր զբաղվում, ինքն իր արդար քրտինքով ապրում: Ոչ մի օտար կին նրա տանը չի ապրել»,- պատմեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Աշոտ Օվոյանը տարիներ առաջ էր ամուսնալուծվել կնոջից, սակայն վերջինիս հետ երբևէ որևէ տարաձայնություն կամ անհաշտություն ամուսնալուծությունից հետո չի ունեցել:

Սպանվածի դասընկերոջ փոխանցմամբ՝ նա բարձրագույն կրթություն ուներ, շատ խելացի, շրջապատում հարգված և ընդունված անձնավորություն էր. «Ի՛նձ էլ, բոլորի՛ն էլ կարող էր խելք սովորեցնել, խրատներ տալ, ու բոլորը նրան լսում էին: Շատ խելացի էր, կռվարար չէր»,- շարունակեց տղամարդը:

Ի դեպ, նշենք, որ ըստ տեղեկությունների՝ տղամարդը վնասվածքները ստացել էր ամանորյա տոներին նվիրված խնջույքի ժամանակ, որն անց էր կացվում իր տանը:

Թե ինչ է իրականում տեղի ունեցել Պարույր Սևակի 1/1 հասցեում, թերևս կպարզի քննությունը:

12471712_1105537242819659_7137848702323827372_o

12485814_1105537256152991_1353086930755027019_o




Լրահոս