Ազգային ժողովը «սպասում է» Կարեն Անդրեասյանի առաջին և երկրորդ հրաժարականներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովից տեղեկանում ենք, որ Կարեն Անդրեասյանի հրաժարականի դիմումը դեռևս չի ստացվել: Այս առնչությամբ Արսեն Բաբայանը հայտնում է.

«Ի պատասխան բազմաթիվ հարցումների հայտնում եմ. ՀՀ Ազգային ժողովում 2016թ-ի հունվարի 12-ի, ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից հրաժարական չի ստացվել:

Միաժամանակ ներկայացնում եմ ՄԻՊ հրաժարականի ընթացակարգը:
ՄԻ պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը (այսինքն երկու անգամ պետք է ներկայացնի հրաժարականը):
Հրաժարականը կրկնելու դեպքում ՀՀ Ազգային ժողովի նախագահն առաջիկա նիստում տեղեկացնում է պատգամավորներին Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին:

Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում: Վերջում կրկին հիշեցնում եմ, որ 2016թ-ի հունվարի 12-ի, ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանից հրաժարական ՀՀ Ազգային ժողովում չի ստացվել»:




Լրահոս