Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմասնակցի «Զարգացման գավաթ» մրցաշարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 17-ից 24-ը Մինսկում տեղի կունենա «Զարգացման գավաթ-2016» 12-րդ միջազգային մրցաշարը: 12 թիմեր բաժանվել են 3 խմբերի, յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընդգրկված է B խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Իսրայելի և Լիտվայի մինչև 17 տարեկանների հավաքականները: Հունվարի 17-ին Հայաստանի հավաքականը կմրցի Ռուսաստանի, հունվարի 19-ին՝ Իսրայելի և հունվարի 20-ին՝ Լիտվայի հավաքականի հետ: Կախված խմբերում զբաղեցրած տեղերից՝ թիմերը ևս 2 հանդիպում կանցկացնեն հունվարի 22-ին, 23-ին կամ 24-ին:

Նախապատրաստվելով մրցաշարին՝ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը հունվարի 13-ից 16-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ

Արթուր Ոսկանյանը հավաքական է հրավիրել 22 ֆուտբոլիստների.

Դարպասապահներ

Էրիկ Խուրշուդյան «Բանանց»
Էրիկ Մելիքսեթյան «Ակադեմիա»

Պաշտպաններ

Ալեն Ստեփանյան «Ակադեմիա»
Արսեն Եղիազարյան «Ակադեմիա»
Ֆելիքս Խաչատրյան «Ակադեմիա»
Լյովա Ղարիբյան «Փյունիկ»
Էրիկ Ղարիբյան «Բանանց»
Պարգև Աբրահամյան «Բանանց»
Արթուր Խաչատրյան «Բանանց»

Կիսապաշտպաններ

Սարգիս Զաքարյան «Ակադեմիա»
Տիգրան Այունց «Ակադեմիա»
Էրի Ավետիսյան «Ակադեմիա»
Էրիկ Ազիզյան «Ակադեմիա»
Կարեն Մելքոնյան «Բանանց»
Հովհաննես Հարությունյան «Փյունիկ»
Միհրան Պետրոսյան «Փյունիկ»
Դավիթ Փերեմուզյան «Բանանց»
Վազգեն Ավետիսյան «Բանանց»
Ալբերտ Մնացականյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Հարություն Մանուկյան «Սան Անդրեու» (Իսպանիա)

Հարձակվողներ

Աբրահամ Պորտուգալյան «Բանանց»
Արմեն Հովհաննիսյան «Ակադեմիա»




Լրահոս