Բնապահպանական պետական տեսչության բացահայտումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բնապահպանական պետական տեսչության կողմից մայիսի 6-18-ն ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  580 հազար դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 8 որոշում եւ հաշվարկվել է  4.33 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես` 
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում ապօրինի ծառահատման   1 դեպքի համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է  15.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտ
Սյունիքի տարածքային բաժնի  կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված Ողջի գետի աղտոտման  պատճառով հաշվարկվել է 667.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ավարտվել է ստուգումը “Երեւան” ՋՕ ընկերությունում, ինչի արդյունքում կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրվել է 1 դեպք, որի արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  
Արարատի տարածքային բաժնի  կողմից  1 տնտեսվարողի  նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:
Հողերի  պահպանության ոլորտ    
Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 60.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների եւ ՀՀ ոստիկանության Սյունիքի բաժնի կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում հայտնաբերված 1 դեպքի համար հաշվարկվել է 3470.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
Ապօրինի որս
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների եւ ՀՀ ոստիկանության Սեւանի բաժնի հետ համատեղ   իրականացված ստուգայցերի արդյունքում արձանագրվել է 3.16կգ խեցգետնի ապօրինի որս եւ  իրականացվել է վարչական վարույթ: Նշանակվել է վարչական տուգանք 50.0հազ.դր., իսկ բռնագրավված խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սեւանա լիճ:
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների եւ “Սեւան ԱՊ” ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների ընթացքում   առգրավվել է տիրազուրկ 10 հատ ձկնորսական ցանց, 53 հատ/15կգ/ “սիգ” տեսակի ձուկ,  ինչը սահմանված  կարգով հանձնվել է “Գավառի մանկատուն” ՊՈԱԿ:
Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 1.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի արդյունքում հայտնաբերված 98 հատ կողակ եւ բեղլու տեսակի ձկների ոչնչացման պատճառով հաշվարկվել է 98.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենսաբազմազանության հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի  եւ Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցների համատեղ իրականացրած ստուգայցերի ընթացքում հայտնաբերված տիրազուրկ 150 հատ սիգ տեսակի ձկները հանձնվել են “Երեւանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց” ՊՈԱԿ:
Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում առգրավված 157 հատ տիրազուրկ սիգ տեսակի ձկները հանձնվել են <Զատիկ> մանկատուն ՊՈԱԿ եւ “Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր”:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների եւ ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում իրականացվել է վարչական վարույթ: 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 15.0հազ.դր  գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել  2.1մլն.դր. գումար:




Լրահոս