Ինչպես քիչ առաջ Armlur.am-ին առաջ հայտնի դարձավ, Երևանի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 60-ամյա տղամարդ է մահացել, ում մոտ հայտնաբերվել է H1N1 տեսակի վիրուսը:
Մեզ հաջողվեց պարզել, որ մահացածի անունը Ռաֆիկ Վարդանյան է: Սա տարվա սկզբից գրանցված մահվան արդեն 9-րդ դեպքն է:
Մեզ հայտնի դարձավ նաև, որ մահացած տղամարդու կինը ևս այս պահին բժշկական կենտրոնում բուժում է ստանում: Նրանց որդին ժամկետային զինծառայող է:
Հիշեցնենք, որ երեկ առողջապահության նախարարությունը տեղեկություն էր տարածել, որով հայտնում էր մահվան ևս մեկ դեպքի մասին. հերթական զոհը երեխա էր: Նախարարությունը շարունակում է պնդել, որ համաճարակ չկա, իրավիճակը կայունանում է: