Էլի եկել եք, խաբում եք, ինչո՞ւ. Փոստանջյանը` վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը, դիմելով վարչապետ Տիգրան Սարգսյանին, ով ԱԺ-ում ներկայացնում էր կառավարության ծրագիրը, նշեց, որ վարչապետի ելույթն անկեղծ չէ, նրա կառավարած տարիները ձախողված տարիներ էին բոլորիս համար, ժողովուրդն ասում է, որ կառավարությունը “քցող է”: “Էլի եկեք եք, խաբում եք, ինչո՞ւ եք խաբում”,- հետաքրքրվեց Փոստանջյանը վարչապետ Տիգրան Սարգսյանից:
 
Ի պատասխան, Տիգրան Սարգսյանը վստահեցրեց. “Երբեւիցե մենք ձեզ չենք խաբել”: Նա ընդգծեց, որ թեեւ անկեղծության դրսեւորումը չափազանց կարեւոր է, բայց Փոստանջյանի “անկեղծությունը” նպատակաուղղված է վիրավորանք հասցնելուն, ինչը անընդունելի է:
 
Փոստանջյանն անդրադարձել էր կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի բնակիչներին, ովքեր փակել են Երեւան-Արմավիր մայրուղին: Վարչապետը հայտարարեց, որ կարկտի առաջին օրվանից հարցով զբաղվում են, հստակ հանձնարարականներ են տրվել, հիմա արձանագրում են, թե ինչ վնասներ են կրել գյուղացիները: “Փոխհատուցում չի լինելու, լինելու է օգնություն: Անգամ աշխարհի զարգացած երկրները չեն կարող փոխհատուցել, օգնում են: Մեր մոտեցումն էլ այդպիսին է”,- նշեց Տիգրան Սարգսյանը:
 




Լրահոս