
Այսօր H1N1 վիրուսից արձանագրվել է մահվան 2 դեպք։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանը:
«60-ամյա և 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց` ծանր վիճակում։ Մասնագետների տասնօրյա ջանքերն արդյունք չեն տվել», – հայտնում է նա։
Հիշեցնենք, որ 60-ամյա տղամարդը մահացել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: