Ով է աջակցել «համեստ» ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանին Դուբայում ճոխ հարսանիք կազմակերպել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից ողջ համացանցը ողողված էր ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի որդու` Դուբայում տեղի ունեցած հարսանեկան արարողության մասին տվյալներով: Ա. Բաղդասարյանի որդին հունիսին նշանադրվել էր «Բելաջիո» ռեստորանի սեփականատեր, երկար ժամանակ մաքսային համակարգում աշխատած Արմեն Ստեփանյանի դստեր՝ Մերիի հետ:

collage

Հարսանեկան արարողությունը Դուբայում անցկացնելու մասին լուրեր վաղուց էին շրջանառվում, սակայն ՕԵԿ-ականներն ամեն կերպ հերքում էին դրանք` հայտարարելով, որ հարսանիքը վաղուց է եղել, մինչդեռ երեկ համացանցում հայտնված լուսանկարները հակառակի մասին են վկայում: Այն, որ հարսանեկան արարողությունը շքեղ է եղել, ոչ ոքի մոտ կասկած չի թողնում: Գաղտնիք չէ, որ Դուբայում նման ճոխ միջոցառում կազմակերպելն էլ այնքան էլ էժան հաճույք չէ:

collagedd

Դուբայի տարբեր տուրիստական գործակալությունների մատուցած ծառայություններից հնարավոր եղավ ճշտել, որ Դուբայում մեկ ժամով նավ վարձակալելու արժեքը տատանվում է 400-ից 1200 դոլարի սահմաններում: Եթե այդ ամենին գումարենք ճոխ հյուրասիրությունը, այլ վայելքները, հյուրերի տեղափոխությունը, ապա պարզ է դառնում, որ ծախսվել են աստղաբաշխական գումարներ։ Սակայն հարց է առաջանում այդ ինչ միջոցներով է «համեստ» ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանն այդքան ճոխ հարսանիք կազմակերպել:

12498691_1269487516410991_439333140_n

Նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2013 թվականի դրությամբ ՕԵԿ առաջնորդն ունեցել է 25 մլն 500 հազար դրամ և 20 հազար դոլար: Այդ տարի նա 11 մլն դրամից ավել եկամուտ էր ունեցել, որը գոյացել էր աշխատավարձից և այլ եկամուտներից: Սակայն պարզ է, որ նույնիսկ ունեցվածքի այսպիսի տվյալների առկայության դեպքում էլ Բաղդասարյանն առանց կողմնակի աջակցության չէր կարող իրեն այսպիսի ճոխություն թույլ տալ: Միգուցե քավոր Արա Աբրահամյանն է ձեռք մեկնել և օգնել սանիկին` ճոխ հարսանիք կազմակերպելու հարցում: Կամ էլ իրականում Բաղդասարյանը թաքցնում է իր ունեցվածքը, որպեսզի հարուստ ընդդիմադիրի իմիջ չունենա, մի տեսակ սիրուն չէ։

artur2

Armlur.am-ի բոլոր ջանքերը` կապ հաստատելու ՕԵԿ որևէ ներկայացուցչի հետ, անցան ապարդյուն. նրանք զանգերի չեն պատասխանում: Թերևս չգիտեն` ինչպես արդարացնեն իրենց առաջնորդի ընտանեկան ճոխությունները։




Լրահոս