Օրվա ֆիլմը՝ «Իռացիոնալ մարդը / Иррациональный человек». դիտել առցանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլմի մասին:

Փիլիսոփայության պրոֆեսոր Էյբ Լուկասն իրեն դատարկված է զգում. նա իր կյանքում ո’չ ուրախություն է տեսնում, ո’չ իմաստ:

Ամռանը նա գնում է դասավանդելու փոքրիկ մի գյուղի քոլեջում, որտեղ հանդիպում է երկու տարբեր կանանց: Ռիտան` նրա նոր գործընկերուհին, կարծում է, որ միայն այս տղամարդը կարող է իրեն փրկել դժբախտ ամուսնությունից, իսկ Ջիլը` Էյբի լավագույն ուսանողուհին, դառնում է նրա ամենամտերիմ ընկերը: Աղջկան ձգում է Էյբի ստեղծագործական էությունը, և նա ավելի է խորանում վերջինիս անցյալի մեջ և հետզհետե հեռանում իր ընկերոջից` Ռեյից:

Եվ ամեն ինչ փոխվում է Էյբի և Ջիլլի միջև տեղի ունեցած մի խոսակցությունից, որից հետո Էյբը մի կողմ է թողնում հիասթափությունն ու հուսահատությունը և սկսում գործել, գործել իռացիոնալ կերպով:

kinopoisk.ru

kinopoisk.ru

kinopoisk.ru

kinopoisk.ru

kinopoisk.ru

kinopoisk.ru

Անվանում` «Իռացիոնալ մարդը»

Օրիգինալ անվանում` Irrational Man

Թողարկման տարեթիվ`  2015

Ժանր` դրամա, դետեկտիվ

Ռեժիսոր` Վուդի Ալեն

Դերերում` Խոակին Ֆենիքս, Էմմա Ստոուն, Ջեյմի Բլեքլի, Փարքեր Փոուզի, Ջո Ստեպլտոն, Նենսի Քերոլ, Բեթսի Այդեմ:

Թրեյլեր`

Ֆիլմը` HD որակով




Լրահոս