Ուժեղ քամուց վնասվել են Սյունիքի մարզի գյուղերի տան տանիքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 14.23-ին տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են Սյունիքի մարզի գյուղերի տան տանիքները:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ուժեղ քամուց վնասվել են Սզնակ եւ Սյունիք գյուղերի տան տանիքները: Սզնակ գյուղում վնասվել են Արտակ Հարությունյանին պատկանող տան տանիքի ազբոշիֆրերը, Ալեքսեյ Սարուխանյանին պատկանող տան տանիքի ազբոշիֆրերը, Ժորա Գեւորգյանին պատկանող տան տանիքի ազբոշիֆրերն ու թիթեղները, Անահիտ Գեւորգյանին պատկանող տան տանիքի ազբոշիֆրերը, գյուղի ակումբի տանիքի թիթեղները, իսկ Սյունիք գյուղում՝ Նվարդ Առուստամյանին պատկանող ջերմոցի տանիքը եւ գյուղի ակումբի տանիքը (երկու գյուղում ընդհանուր՝ 150 քմ):
Կստեղծվի հանձնաժողով վնասի չափը ճշտելու համար:




Լրահոս