Արմավիրցիներն արդեն բացել են ավտոճանապարհը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արմավիրցիներն արդեն  բացել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը, քանի որ իրենց տեղեկացրել են, որ վաղը ԱԺ-ում հարցը կքննարկվի և հինգշաբթի օրը որոշման մասին կհայտնեն իրենց:
Հիշեցնենք, որ Արևիկ, Սովետական, Շենավան, Հայկավան, Գետաշեն և Մրգաշատ համայքների ողջ ժողովուրդը դուրս էր եկել և փակել ճանապարհը: Նրանք պահանջ էին ձևակերպել` մինչև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կամ վարչապետը չգան, իրենք ճանապարհը չեն բացելու: Գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ինչպես նաև տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը մեկնել էին դեպքի վայր` բանակցելու գյուղացիների հետ:




Լրահոս