Մարտուն Գրիգորյանը որոշել է ողջ ԲՀԿ-ին, Սամվել Բալասանյանի «ինադու», կանչել ծնունդի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունվարի 18-ին լրանում է Գյումրիի քաղաքապետի հավակնություններ ունեցող Մարտուն Գրիգորյանի 35-ամյակը. նախկին ԲՀԿ-ականը որոշել է ողջ ԲՀԿ-ին, Սամվել Բալասանյանի «ինադու», կանչել ծնունդի։ Վահե Հովհաննիսյանին, որը երեկ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ, վերջինիս բարեգործական հիմնադրամի նախագահ Իվետա Տոնոյանի հետ անցնում էր օպերայի մոտերքով, հարցրինք՝ կմասնակցի՞ Մարտունի ծնունդին։ «Անպայման, որովհետեւ ես իրեն շատ հարգում եմ»: Իսկ Գագիկ Ծառուկյա՞նը, հարցրինք Իվետա Տոնոյանին: «Մենք դեռ հրավեր չենք ստացել, եւ ես ստույգ պատասխան տալ չեմ կարող»: Մնացածները` նախկին եւ ներկա ԲՀԿ-ականները, մեր տեղեկություններով, մասնակցելու են մեկ մարդու նման»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս