Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին ևս պոլիկլինիկաները կաշխատեն հատուկ ռեժիմով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ` առաջիկա շաբաթ և կիրակի օրերին՝ հունվարի 16-ին և 17-ին, քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատությունները կրկին կաշխատեն հատուկ ռեժիմով՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 17:00-ն:

Նույն աշխատակարգով կաշխատեն նաև տեղամասային բժիշկները և մանկաբույժները:




Լրահոս