
Գերմանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Միրոսլավ Կլոզեն որոշել է այս մրցաշրջանի վերջում ավարտել կարիերան: 37-ամյա հարձակվողը մտադիր է սկսել մարզչական կարիերա և մարզել Գերմանիայի պատանեկան հավաքականներից մեկը:
Կլոզեն հրաժարվել է ամռանը տեղափոխվել ԱՄՆ կամ Չինաստան, որտեղից ուներ առաջարկներ: Հիշեցնենք, որ Միրոսլավ Կլոզեն աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերում ամենաշագ գոլ խփած ֆուտբոլիստն է (16 գոլ):