Ժամանակ. Ծառուկյանը վախեցե՞լ է խնամուց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ ԲՀԿ խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԱԺ նիստերի դահլիճը լքելուց հետո լրագրողներին հայտարարեց, որ այսուհետ հաճախ է մասնակցելու նիստերին: Այս մասին գրում է “Ժամանակ” թերթը եւ հավելում. “”Ժամանակի” հարցին, թե ինչու է որոշել ավելի հաճախ մասնակցել, չէ՞ որ ինքը գրեթե չի մասնակցում ԱԺ նիստերին  Ծառուկյանը պատասխանեց, որ ինքը գործեր է ունեցել, այդ գործերն ավարտել է հիմա արդեն կարող է մասնակցել:
Ի դեպ, Գ. Ծառուկյանը նիստի ժամանակ մասնակցեց միայն քվեարկություններին և դրանցից անմիջապես հետո լքեց դահլիճը:
Մեր հարցին, թե արդյո՞ք իր այդ որոշման վրա ազդեցություն է ունեցել անցյալ քառօրյային ԱԺ նախագահ և իր խնամի Հովիկ Աբրահամյանի բարկությունը և նիստերը լքող պատգամավորների նկատմամբ միջոցներ ձեռնարկելու սպառնալիքը, Ծառուկյանը պատասխանեց. ,Ես արդեն պատասխանեցիե”,- մեջբերում է “Ժամանակը” :




Լրահոս