Մահացել է բրիտանացի դերասան Ալան Ռիքմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնում է Guardian-ը, 69 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դերասան Ալան Ռիքմանը:

Պարբերականը նշում է, որ դերասանը մահացել է քաղցկեղից:

Ռիքմանին մեծ ճանաչում է բերել պրոֆեսոր Սեվերուս Սնեյպի դերը Հարի Փոթերի մասին ֆիլմում: Նա նաև հայտնի է «Պինդ ընկույզը», «Ռոբին Հուդ»,  «Պարֆյումեր, մի մարդասպանի պատմություն» և շատ այլ ֆիլմերում դերակատարումներով:




Լրահոս