Ժողովուրդ. Սյունիքի մարզի Ճակատեն գյուղը մարում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Սյունիքի մարզի Ճակատեն համայնքում ապրում է 144 մարդ: Գյուղում ընդամենը 8 աշակերտ է դպրոց գնում: Մինչդեռ տարիներ առաջ շուրջ 100 աշակերտ էր հաճախում դպրոց: “Ժողովուրդ”-֊ը Ճակատենի ղեկավար Արծրունի Հարությունյանից տեղեկացել է, որ այս տարի գյուղում արդեն մահացել է յոթ մարդ, իսկ վերջին երեխան ծնվել է հինգ տարի առաջ: “Գնում են, գնում, ամեն օր էլ ընտանիքները գնում են, չեն կարողանում ապրել: Գյուղը դատարկվում է, մնում են ծերերը, իսկ ծերերն էլ մահանում են: Կարամ ասեմ`գյուղը մարում է: Ընդամենը երկու երիտասարդ ընտանիք կա: Հիմա են անճարներն են մնացել, ով որ մի քիչ շանս է ունենում, գնում է”,-նկատել է Հարությունյանը: Նրա խոսքով`բոլոր պաշտոնյաներն էլ գիտեն գյուղի վատ վիճակի մասին. “Մինչև Մոսկվա էլ գիտեն, որ գյուղը մարում Է: Բայց ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում: Ոչ բնակիչ կա, ոչ էլ երեխա”: Իսկ գյուղացիները հիմնականում զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ. ՞Դա էլ, ինչպես Թումանյանն է ասում, էն էլ հրեն հա` երկնքից կախված: Ստեղծած արտադրանքն էլ չեն կարողանում իրացնել, թափում են ու թափում”:

Շարունակությունը՝  ” Ժողովուրդ ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս