Հունիս ամսվա եղանակի տեսությունն ըստ մարզերի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիս ամսվա եղանակի տեսությունն ըստ մարզերի ներկայացնում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը: 
 
Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21…22C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 10…13C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 32…33C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 8…9C, առավելագույնը՝ 34…35C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 17-29մմ):
 
Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12…15C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 2…5C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 23…26C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 2…5C, առավելագույնը՝ 22…26C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 67-85մմ):
 
Լոռու մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 13…15C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 4…7C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 25…3C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 2…4C, առավելագույնը՝ 25…27C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 95-127մմ):
 
Տավուշի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 15…19C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 8…13C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 30…33C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 5…9C, առավելագույնը՝ 27…30C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 91-104մմ):
 
Վայոց Ձորի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 20…22C, լեռնային շրջաններում` 13…15C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև 10..13C, լեռնային շրջաններում՝ 2…5C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 30…33C, լեռնային շրջաններում՝ 21…26C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 7…8C, լեռնային շրջաններում՝ 1…2C, առավելագույնը հովտային շրջաններում 32…34C, լեռնային շրջաններում՝ 22…23C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման հովտային շրջաններում` 34-46մմ, լեռնային շրջաններում՝ 70-71մմ):
 
Սյունիքի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 20…23C, լեռնային շրջաններում` 13…16C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև 10…15C, լեռնային շրջաններում՝ 4…8C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 32…35C, լեռնային շրջաններում՝ 24…28C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 8…11C, լեռնային շրջաններում՝ 3…7C, առավելագույնը հովտային շրջաններում 32…34C, լեռնային շրջաններում՝ 26…27C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից պակաս (նորման հովտային շրջաններում` 31-66մմ, լեռնային շրջաններում՝ 54-99մմ):
 
Երևանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21…23C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 10…12C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 31…33C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 8…9C, առավելագույնը՝ 34C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 17-29մմ): 




Լրահոս