Լոռիում ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 21-ին՝ ժամը 04.47-ին, տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդու շրջանի Սանահին գյուղում այրվում է “Ռաֆ” մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սանահին թաղամասի 2-րդ փողոցի թիվ 8 տան մոտակայքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.10-ին, մարվել՝ 05.14-ին: Ամբողջությամբ այյրվել է Գ. Էվոյանին պատկանող “Ռաֆ” մակնիշի 426 UL 38 պետհամարանիշով ավտոմեքենայի սրահը:




Լրահոս