Վարչախումբն արդեն հարձակվում է անչափահաս երեխաների վրա. «Նոր Հայաստան» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ի հաղորդագրությունը.

Հանցավոր վարչախումբն արդեն թիրաքխավորված կերպով հարձակվում է անչափահաս երեխաների վրա:

2016 թ. հունվարի 12-ի ուշ երեկոյան երկու տղամարդ Երևանի Քանաքեռ թաղամասում գտնվող ոստիկանության բաժանմունքի մոտակայքում դարանակալել և ծեծել են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համակիր, 16-ամյա Հովհաննես Հարությունյանին՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ:

Հովհաննես Հարությունյանը ծանր պայմաններում ապրող ազատամարտիկի բազմազավակ ընտանիքի զավակ է, ով կյանքի դժվարությունների բերմամբ ժամանակից շուտ է հասունացել և ինքնուրույն մոտեցումներ ձևավորել հասարակական հարաբերությունների, իրավունքի ու արդարության վերաբերյալ: Մեր հայրենակիցներին նա հայտնի է երկուսուկես տարի առաջ երեխաների պաշտպանության օրվա առթիվ «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած հաղորդումից: Հայրենիքի ճակատագրով մտահոգ պատանին նաև ներկա է եղել Բերձորյան ահաբեկչության ժամանակ:

Ծեծից առաջ նրանք վեճ են հրահրել՝ բացահայտ կերպով նշելով, որ Հովհաննեսը ճիշտ ուղի չի ընտրել և պետք է հրաժարվի դրանից:

Ոչ միայն իրավունքի, այլև մարդկային բարոյականության նորմերի այսքան ցուցադրական զանցառումը վկայում է այն մասին, որ հանրաքվեն կեղծելուց հետո վարչախումբն այլևս սպառել է տարիներ շարունակ կիրառվող կեղծ ժողովրդավարության բոլոր ռեսուրսները և արդեն փորձում է իր գոյությունը պահպանել մարդու իրավունքների բացահայտ ոտնահարման և համատարած ահաբեկչության մթնոլորտ ստեղծելու միջոցով:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատ «Ընդդիմության միասնական շտաբ»




Լրահոս