Նախօրեին աճից հետո նավթի համաշխարհային գները կրկին նվազել են՝ Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման ակնկալիքով. հայտնում է Bloomberg-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում այսօր առավոտյան Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսները նվազել են 0,7%-ից մինչև $30,67՝ 1 բարելի համար:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 1,6%-ից մինչև $30,69՝ 1 բարելի համար:
Այս շաբաթ առևտրի ընթացքում նավթի գները նվազել են $30-ից՝ 12 տարվա ընթացքում առաջին անգամ:
Իրանի պաշտոնական անձինք հայտնում են կես տարվա ընթացքում օրական 1 մլն բարելով նավթի արտադրությանը մեծացնելու պլանների մասին: