Ռուսաստանը պատրաստ է մեղմել Թուրքիայի դեմ պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունն օրինագիծ է պատրաստել, որի համաձայն՝ թուրքական ընկերությունները կարող են աշխատել Ռուսաստանում, եթե նրանց ռուս կապալառուն չկարողանա փոխարինել թուրք մատակարարին կամ նրա փոխարինումը թանկ արժենա: Այս մասին ասվում է օրինագծում, որը հրապարակվել է Regulation.gov.ru կայքում:

Բացի այդ՝ պատժամիջոցներից կհանվեն անվտանգությանն առնչվող պայմանագրերը:

«Վեդոմոստի» պարբերականի տեղեկությունների համաձայն՝ կառավարությունը պատրաստ է մեղմել պատժամիջոցները Ռուսաստանում աշխատող թուրքական շինարարական ընկերությունների հանդեպ: Բացի այդ՝ սահմանափակումների թեթևացումը կարող է անդրադառնալ նաև 2018թ. ֆուտբոլի աշխարհի չեմպիոնատի համար օբյեկտների շինարարության հարցով համաձայնագրերին:

«Կոմերսանտ» պարբերականի տեղեկությունների համաձայն՝ աշխատանքների ընդհանուր ծավալը, որն իրականացվում է թուրքերի կողմից, կարող է հասնել մոտ 60 միլիարդ ռուբլու:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ 2016թ. հունվարի 1-ից: Ռուս-թուրքական հարաբերությունները սրվեցին թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի կործանումից հետո:




Լրահոս