Քաղցկեղից մահացել է Սելին Դիոնի ամուսինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

74 տարեկան հասակում Լաս Վեգասում կյանքից հեռացել է կանադացի երգչուհի Սելին Դիոնի ամուսինը՝ Ռենե Անժելիլը:

Նա մահացել է քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո: Այս մասին ասվում է Սելինի Դիոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Սելին Դիոնն ու Ռենե Անժելիլը ծանոթացել են դեռևս 1980թ.: Այդ ժամանակ պրոդյուսերը 38 տարեկան էր, իսկ երգչուհին՝ 12: Սակայն նրանց հարաբերությունները սկսվել են 1987թ.: Նրանք ամուսնացել են 1994թ.: Ունեն 3 երեխա՝ 14-ամյա Ռենե Չառլզն ու 5-ամյա երկվորյակներ Նելսոնն ու Էդդին:




Լրահոս