Տիգրան Սարգսյանը` ԵՏՄ-Իրան հարաբերությունների հիմնական բանակցող. ինչ կտա նրա նշանակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանային հայտարարել է, որ իր երկիրը շահագրգռված է ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հեռանկարով, և որ նման ռեժիմի սահմանումը կարող է լուրջ ազդակ դառնալ Իրանի և ԵՏՄ անդամ երկրների տնտեսությունների զարգացման համար:

Օրերս հայտնի է դարձել նաև, որ Իրան-Վրաստան գազամուղի կառուցման բանակցություններում հայկական կողմը որևէ կերպ ներգրավված չէ: Քանի որ Իրանը ԵՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանի հետ ունի ցամաքային սահման, չի բացառվում, որ նման բանակցություններ վարվեն ԵՏՄ-ի, այլ ոչ թե Հայաստանի հետ: Անշուշտ, հասկանալի է, որ գազամուղի կառուցման կամ չկառուցման վրա լուրջ ազդեցություն է ունենալու Կրեմլի որոշումը:

Թե ինչ որոշում կկայացնի, դժվար է ասել, բայց ուշագրավ զուգադիպությամբ մի քանի օրից ԵՏՄ «վարչապետ»-ի պաշտոնը ստանձնում է Տիգրան Սարգսյանը, ով նշանակվել է անձամբ Պուտինի «դաբրոյով»: Ու անկախ իրավիճակից և օրակարգից` Տիգրան Սարգսյանը ԵՏՄ-Իրան հարաբերությունների հիմնական բանակցող է նշանակվելու: Տեսնենք՝ ինչ արդյունքներ կարձանագրվեն:




Լրահոս