Հայաստանի սպառողների ասոցիացիան դիմել է օմբուդսմենին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի սպառողերի ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նամակով դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, որտեղ անդրադառնում է գազի գնի բարձրացման խնդրին:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
“Ձեր ուշադրությունն ենք հրավիրում բնակչության համար գազի սակագնի բարձրացման խնդրին:
Կոմունալ ծառայությունների որակը եւ սակագները մշտապես եղել են մեր ուշադրության ներքո: Ըստ այդմ, մտահոգված ենք գազի սակագնի ձեւավորմամբ՝ այն համարելով  խիստ անարդարացի:
ՀՀ հանրային ծառայություների սակագնային քաղաքականության սկզբունքների համաձայն, թանկացման պատճառներ կարող են լինել ներկրվող գազի թանկացումը, ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքի փոփոխությունը, սպառման ծավալի նվազումը, կատարվող ներդրումները: 
Այս բոլոր գործոններն առկա են, սակայն, մեր խորին համոզմամբ, սակագնի բարձրացմանն անհմաաչափ են եւ առաջացնում են չհիմնավորված շահույթ ի հաշիվ սպառողների իրավունքի եւ շահերի:
Պատրաստ ենք համատեղ քայլերով ազդարարել այս խնդիրը եւ համապատասխան պետական մարմիններում (ՀԾԿՀ, Ազգային ծողով, ՀՀ Կառավարություն) պահանջել, որպեսզի սակագնի վերանայումը, լինելով  անխուսափելի, դուրս չգա համաչափության սահմաններից”:




Լրահոս