
Մայիսի 21-ին, ժամը 14.01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզեի փողոցի թիվ 10 շենքի 3-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է օգնություն: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի անկողնում հայտնաբերել 1948 թ. ծնված Գ. Հուսեինովայի դին: