Հայաստանի զարգացման գործում ունեցած ավանդի համար Beeline-ի գլխավոր տնօրենի պատվին բացվել է անվանական տառ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի պատվին Մեսրոպ Մաշտոցի 47 հասցեում գտնվող Կառավարության Ընդունելությունների տան հարևանությամբ բացվել է անվանական տառ:
«Հայոց գրերի երթ» նախագիծի շրջանակում հայկական այբուբենի անվանական տառեր են ստացել Հայաստանի զարգացման գործում զգալի ներդրում ունեցած հասարակական, մշակույթի և պետական գործիչները: Նախագիծն իրականացվում է imyerevan.com կայքի («Երևան Փրոդաքշնս» ընկերություն) նախաձեռնությամբ, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

«Անչափ շոյված եմ իմ և Հայաստանում Beeline-ի գործունեությանը տրված նման բարձր գնահատականի համար և ես չեմ կարող թաքցնել հպարտության զգացումն այն զգալի ներդրման համար, որը կատարել է Beeline-ը Հայաստանի զարգացման գործում՝ իր բարեգործական և կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության նախագծերով: Երիտասարդություն, երեխաներ, կրթություն, թվային նախագծեր, բջջային տեխնոլոգիաներ և հայալեզու հավելվածներ, երաժշտություն և մշակութային նախագծեր երեխաների համար. սա միայն կարճ ցանկն է մեր ծրագրերի ուղղությունների, որոնք մենք իրագործում ենք գրեթե Հայաստանի ողջ տարածքում: Շատ հաճելի է, որ այս տառը, իմ մի մասնիկը, որպես Հայաստանի զարգացման գործում իմ փոքրիկ ներդրման խորհրդանիշ, կմնա այստեղ նույնիսկ այս հիանալի երկրում իմ աշխատանքի ավարտից հետո», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Տառերի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ կրթության և Մշակույթի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, բիզնես-հանրության, շոու-բիզնեսի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, արվեստի և մշակույթի գործիչներ և հյուրեր արտասահմանից:




Լրահոս