Եվրահանձնաժողովը հետաքննություն է վարում Apple ընկերության հարկային քաղաքականության նկատմամբ, որի արդյունքների համաձայն՝ կարող է տուգանել ընկերությանը 8 միլիարդ դոլարով, փոխանցում է Bloomberg-ը:
Apple-ը կասկածվում է Իռլանդիայում դուստր ձեռնարկությունների օգտագործման մեջ, որպեսզի խուսափի հարկերից այն եկամուտների, որոնք ընկերությունը ստանում է ԱՄՆ սահմաններից դուրս:
Եթե եվրահանձնաժողովը Apple-ի համար հարկային ռեժիմի խստացման մասին որոշում ընդունի, ապա ընկերությանը կսահմանեն 12,5% տոկոսադրույք՝ $64,1 մլրդ չափով, որը ստացել է 2004–2012թթ.:
Ավելի վաղ Samsung ընկերությունը համաձայնության է եկել վճարել $548 մլն՝ iPhone-ի կլորացված անկյունների կրկնօրինակման համար: