«‪‎Անահիտ‬» մուլտֆիլմն ամբողջությամբ. դիտել առցանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անահիտ» հայկական անիմացիոն մուլտֆիլմը էկրան է բարձրացել 2014 թվականի դեկտեմբերի 27-ին։ «Անահիտ» լիամետրաժ երաժշտական անիմացիոն ֆիլմը նկարահանվել է Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի մոտիվներով «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ի կողմից։ Ռեժիսորներն են Դավիթ Սահակյանցը և Լյուլյա Սահակյանցը: Մուլտֆիլմը ստեղծվել է ավանդական նկարչական մուլտիպլիկացիայի տեխնոլոգիայով և եռաչափ գրաֆիկայի կիրառմամբ: Ֆիլմը նվիրված էր Ղազարոս Աղայանի ծննդյան 175-ամյակին։

Մուլտֆիլմի կոմպոզիտորն է Արմեն Մարտիրոսյանը։ Բեմադրող նկարիչն է Էռնեստ Մուրադյանը: Պրոդյուսերական աշխատանքներն իրականցրել է Շարմ Հոլդինգը: Գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան:

«Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Վարդան Զադոյանը: Էլ ի՞նչ հեքիաթ առանց բարու եւ չարի հավերաժական պայքարի. չարագործների դերը «Անահիտ» մուլտֆիլմում վերապահված է Ազարին ու Էնվերին: Ի դեպ, մուլտֆիլմի երկրորդական հերոսները մանրակրկիտ մշակման են ենթարկվել: Գործող անձանց շարքերում են գուշակ Պետրոսը, կախարդական աղբյուրից ծնունդ առած Անդոկ ձին, հավատարիմ Զանգի շունը:




Լրահոս