
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ «խոզի գրիպով» վարակված երեք հիվանդի մահվան դեպք է գրանցվել: Վերջինը «Էրեբունի» ԲԿ-ում է գրանցվել, և ըստ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության՝ մահացողը հունվարի 1-ից հիվանդ լինելով` չի դիմել բուժօգնության: Հիվանդանոց է դիմել միայն հունվարի 9-ին` ծայրահեղ ծանր վիճակում:
ArmLur.am-ին «Էրեբունի» ԲԿ-ի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը հայտնեց, որ մահացողը 23 տարեկան երիտասարդ է, ում մոտ լաբորատոր հետազոտության արդյունքում հաստատվել է H1N1-ը:
Նա տառապում էր մանկական ուղեղային կաթվածով: Այսպիսով՝ այս հիվանդությունից Հայաստանում մահացավ 14 քաղաքացի: