Ում է հարկավոր կոալիցիան և ինչու. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Չնայած ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի դեռևս մշուշոտ հեռանկարին, քաղաքական կուլիսներում ամենաբուռն քննարկվող թեմաներից մեկը դա է։ Մանավանդ այն հարցը, թե քանի պորտֆել և ինչ ոլորտներ են բաժին հասնելու ՀՅԴ-ին։ Պորտֆելների համար պայքարի առաջին գծում է գյուղատնտեսության նախկին նախարար Դավիթ Լոքյանը, որի որդին վարչապետի 7 խորհրդականներից մեկն Է։ Մեր տեղեկություններով, նա ջերմ հարաբերություններ ունի և Սերժ Սարգսյանի, և Հովիկ Աբրահամյանի հետ, ուստիև վառ հույսեր՝ պորտֆել ստանալու։

Դավիթ Լոքյանը երեկ չցանկացավ պատասխանել կոալիցիոն կառավարությունում իր ներկայացված լինելու հարցին. «Դրանք միայն խոսակցությունների մակարդակում են»։ «Երկրին այս պարագայում, իհարկե, պետք է կոալիցիա, ամբողջ աշխարհը լուրջ պրոբլեմների մեջ է, բնականաբար՝ նաև մեր երկիրը, և համախմբվելն ու կարողանալ ուժերը միացնել՝ դա շատ կարևոր բան է»,- ասաց Լոքյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս